Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետեւողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հայտարարությունից:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի եւ իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել եւ մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով:
Հայտարարություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտե



