Եմենի հյուսիսում հութիների «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի «կենսականորեն կարևոր» թիրախների վրա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իսրայելցի թշնամու կենսականորեն կարևոր թիրախների վրա արձակվել է հրթիռային համազարկ, հրթիռները ճշգրիտ հարվածել են թիրախներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Al Masirah հեռուստաալիքի եթերում հեռարձակված հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին Եմենից իսրայելական տարածքի դեմ հրթիռների արձակման մասին։



