Հութիները հարվածել են Իսրայելի պաշտպանության...

Եմենի հութիները («Անսար Ալլահ» շարժում) երկրորդ հրթիռային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին վերջին 12 ժամում։ Ինչպես նշել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հութիների ուժերը հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են  Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը Թել Ավիվում։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին 2» տիպի հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով Յաֆոյի (Թել Ավիվօկուպացված տարածքում Իսրայելի՝ այսպես կոչված հակառակորդի պաշտպանության նախարարությունը։ Հրթիռը հասել է թիրախինբայց որսալու համակարգերը չեն կարողացել հետեւել դրան»,- ասել է Սարիան հութիներին պատկանող «Al Masirah» հեռուստաալիքի եթերում:

Երեքշաբթի առավոտյան իսրայելական բանակը Եմենից արձակված հրթիռը «որսալու մի քանի փորձ է արել»։ Երկուշաբթի օրը հութիների կողմից աջակցվող զինվորականների խոսնակն ասել է, որ այն հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվում «կարեւոր թիրախին»: Իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակման ժամանակ հրթիռը որսացել է երկրի օդային տարածքից դուրս։