Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյու...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ և հույս է հայտնել, որ ՌԴ-ն հետագայում հաշվի կառնի կատարվողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից:

«Իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո: Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնելու համար։ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: Եվ հուսով ենք՝ ռուսական կողմը հետագայում հաշվի կառնի կատարվողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին շրջանում»,- ասել է Միրզոյանը: