Հուսով ենք՝ գործը ձգձգելու մեջ մեզ մեղադրող պ...

ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին մեղադրում են, թե վերջինս փորձում է ձգձգել դատավարությունը, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսիում հայտարարեցին պաշտպաններ Արամն Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը: Մինչդեռ վերջիններս պնդում են՝ հենց դատարաննի աշխատանքի արդյունքում գործը սառած է` չունենալով իրավական հիմք։

«Ես հույս ունեմ, որ ԱԺ բոլոր այն պատգամավորները, պաշտոնյաները, որոնք մեզ մեղադրում են գործը ձգձգելու մեջ, գնահատական կտան դատարանի` գործը ձգձգելու վերաբերյալ»,-ասաց Արամ Օրբելյանը:

Ըստ պաշտպանների՝ առաջին անգամ է եղել, երբ դատարանը թույլ չի տվել կողմերից մեկին ներկայացնել իր դիրքորոշումը. «Մենք տեսնում ենք Հայաստանի պատմության մեջ աննախադեպ դեպք, երբ կողմը ելույթ ունենալու հնարավորություն չի ունեցել»։

Պաշտպանը նշեց՝ արխիվներն են նայել, փորձել են իդենտիֆիկացնել դատավոր Արմեն Դանիելյանի նախկին քննությունները և չեն գտել դեպք, երբ Դանիելյանը թույլ չտա կողմին հանդես գալ դիրքորոշմամբ.

«Հաշվի առնելով այն, որ այս որոշումը հակասում է նախկինում եղած դատական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ-ի բանաձևով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը։ Այսինքն՝ ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունը»:

Ըստ պաշտպանների՝ ամբողջ դատավարության ընթացքում, երբ Ռոբերտ Քոչարյանը եղել է ազատության մեջ, չի եղել մի դեպք, որ խոչըդոտի կամ փորձի միջամտել դատավարության ընթացքոին.«Տեսական հնարավորությունն են քննում, թե կարող է ազդել դատավարության վրա, մինչդեռ մենք ունենք հակառակն ապացուցող փաստեր։ Քննարկումը պետք է լինի ոչ թե տեսական, այլ ռեալ հիմքով»։

Պաշտպանների խոսքով՝ դատավարության օրենսգիրքն ունի շատ լուրջ խնդիրներ, ինչը կարող է դատավարության ընթացքը գցել փակ ցիկլի մեջ։