Վերջի օրերին հայ-արդրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից գործողությունների և ինժիներական աշխատանքների ակտիվացման մասին վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել էր, որ թեև վերջին շրջանում նկատվում է որոշակի լարվածության աճ, ամեն բան վերահսկելի վիճակում է: Վարչապետի խոսնակը հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին:
Politik.am-ի հարցին, թե արդյոք ձեռք բերված պայմանավորվածությունների և իրավիճակի լարման միջև հակասություն չկա, Վլադիմիր Կարապետյանը ասաց. «Մենք կցանակնայինք, որ առհասարակ չլինի, սակայն նկատեցի որ շփման գծում վիճակը անհամամատելի ավելի հանդարտ ու հանգիստ է, միևնույն ժամանակ փոխհրաձգություններից մենք դեռ չենք ազատվել: Ցավոք սրտի, որոշակի լարվածության միտում է նկատվում, և հենց դրանով էր պայամավորված իմ կոչը, որ առաջին հերթին Ադրբեջանը և բոլոր կողմերը պայամնավորվածությունների տառին և ոգուն համապատասխան գործեն»:



