Հունվարի 20-ից 26-ն արձանագրվել է հրդեհի 127...

Հունվարի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 206-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 127, փլուզման, քարաթափման, ձնաբքի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 4-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 30, 68 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 43 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 105 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 46 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ: