Հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրա...

Հանրապետության 35 քննական կենտրոնում հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը: Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Առարկան հայտագրել է 5253 դիմորդ, 2021-ին այս ցուցանիշը 3730 էր: Նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց Ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 7-ին:  Միասնական քննությունների վերջին օրը նախատեսված է հունիսի 24-ին։