Հունգարիան ակնկալում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը քայլ կլինի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների զրույցը։
«Երեք տարի մենք ապրում ենք պատերազմի ստվերում և երեք տարի հուսով ենք, որ այն կավարտվի։ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ ևս մեկ քայլ է դեպի այս հույսի իրագործումը։
Մենք ակնկալում ենք, որ այս հեռախոսազրույցից հետո հաջող բանակցություններ տեղի կունենան, և խաղաղությունը կվերադառնա Կենտրոնական Եվրոպա»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում: