
Հունգարիան և Սլովակիան նույնպես ստորագրել են Եվրամիությանը Ռուսաստանից և Բելառուսից պաշտպանելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
Հրապարակվել է ԵՄ 27 երկրների ղեկավարների համատեղ հայտարարության տեքստը, որը պարունակում է հետևյալ արտահայտությունը. «Եվրախորհուրդը ընդգծում է, որ ԵՄ բոլոր ցամաքային, օդային և ծովային սահմանների պաշտպանությունը նպաստում է ողջ Եվրոպայի անվտանգությանը, մասնավորապես ԵՄ արևելյան սահմանին՝ հաշվի առնելով Ռուսաստանից և Բելառուսից բխող սպառնալիքները»։
Հայտարարությունը միաձայն հավանության է արժանացել բոլոր 27 երկրների, այդ թվում՝ Հունգարիայի և Սլովակիայի ղեկավարների կողմից, որոնք հաճախ հատուկ դիրքորոշում են ընդունում, որը նրանց քննադատներն անվանում են ռուսամետ, հաղորդում է BBC-ն։
Գագաթնաժողովից առաջ ասվում էր, որ այդ երկրները դեմ չեն լինի պաշտպանական ծախսերի ավելացմանը, այլ կրկին դեմ են լինելու Ուկրաինային նոր օգնություն հատկացնելուն։