Հունգարիան երբեք չի համաձայնի ԵՄ-ի կողմից Վրաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին Բուդապեշտում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք՝ հունգարացիներս, միշտ կաջակցենք վրացիներին և երբեք թույլ չենք տա, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառի երկրի ղեկավարության դեմ։ Հունգարացիները գիտեն, թե ինչ է նշանակում լողալ հոսանքի դեմ։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում հրաժարվել լիբերալ հոսանքին հետևելուց», - լրագրողների հետ զրույցում ասել է արտգործնախարարը։
Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ կշարունակի աջակցել Վրաստանին՝ չնայած ԵՄ-ի կողմից քաղաքական ճնշում գործադրելու փորձերին, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով: Բուդապեշտը կարծում է, որ Հարավային Կովկասի հանրապետությունը կառավարվում է խաղաղությանը նվիրված հայրենասիրական, պահպանողական կառավարության կողմից: Ինչպես Սիյարտոն նախկինում նշել էր, հենց սա է պատճառը, որ Բրյուսելը շարունակում է իր հարձակումները Թբիլիսիի վրա:
Հունգարիան նախկինում դեմ էր արտահայտվել մի շարք միջոցառումների, այդ թվում՝ պատժամիջոցների, որոնք ԵՄ այլ երկրները սահմանել էին Վրաստանի դեմ՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։



