Հունգարիան չի ընդունի Բրյուսելի հրահանգը․ Սիյ...

Հունգարիան չի ընդունի Բրյուսելի հրահանգը՝ արգելել Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումները, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար պետեր Սիյարտոն։

Նա հավելել է, որ Հունգարիան դատական ​​հայց կներկայացնի Եվրամիության դատարան՝ ԵՄ ղեկավարության դեմ, եթե նրանց հաջողվի արգելել Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումները։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն նախնական համաձայնագիր է ընդունել ռուսական հանածո վառելիքների ներմուծման փուլային դադարեցման վերաբերյալ: