
Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը։ Այն ներառում էր Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ և ռազմական օգնության նոր փաթեթ, հաղորդում է Politico-ն։
Ուրբաթ օրը ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Հունգարիան արգելափակեց Ուկրաինայի վերաբերյալ տեքստի նախագիծը, որը ներառում էր անվտանգության երաշխիքների մասին ձևակերպում, որը Եվրամիությունը կարող է տրամադրել Կիևին, ինչպես նաև ռազմական օգնության նոր փաթեթ:
Որոշումը ԵՄ երկրների միջև ավելի լայն տարաձայնությունների մի մասն էր, թե ինչպես աջակցել Ուկրաինային պատերազմի պայմաններում:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, իր հերթին, հայտարարել է, որ իր երկիրը կհրաժարվի Ուկրաինային հետագա ֆինանսական կամ ռազմական օգնությունից:
Նա նաև մերժեց այսպես կոչված «խաղաղությունը ուժի միջոցով», որը, նրա կարծիքով, անիրատեսական քաղաքականություն է։