Հունաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար...

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը նշել է, որ Հունաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր: Այս համատեքստում Արման Եղոյանը հիշատակել ու հաջողված է գնահատել Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Հունաստանի ու Իտալիայի խորհրդարանների հետ համագործակցությամբ Հայաստանի օրենսդիր մարմնի կարողությունների ուժեղացմանն ուղղված Թվինինգ ծրագրի իրականացումը:

Հանձնաժողովի նախագահը նաև խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին:

Հունաստանի դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը, ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերությունները: