Հունանյանին ներելու որոշումը իշխանության իրավ...

Ես բազմաթիվ հարցեր ունեմ ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին։ Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ բավական դժվար է խոսել այս թեմայի վերաբերյալ, քանի որ 20-ամյա վաղեմության դեպքերը խորհրդարանում փոխել են երկրի զարգացման ուղին։ «Դա ամենացավոտ, ամենասուր եւ ամենավատ օրն էր ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Ինչ վերաբերում է դատապարտյալի խնդրանքին, որի ազգանունը ես անգամ նշել չեմ ցանկանում, ապա մենք պետք է սպասենք։ Ես անգամ չեմ ցանկանում մեկնաբանել նրա խնդրանքը՝ արդա՞ր է այն, թե՞ ոչ»,- ասել է Աբովյանը՝ ավելացնելով, որ որոշումը պետք է ընդունի երկրի իշխանությունը։