Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մեր թիմը ստացել է վարկանիշային 88 միավոր։ Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է Ադրբեջանի հավաքականը։
Վերջինս առաջինն է ճանաչվել նաև մեդալների ընդհանուր քանակով՝ 8։ Այնուհետև գալիս են Թուրքիան՝ 7 մեդալ, Վրաստանը՝ 5, Հունգարիան և Հայաստանը՝ 4-ական։
Հիշեցնենք, որ մեր ըմբիշ Մալխաս Ամոյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Սլավիկ Գալստյանը, Գևորգ Ղարիբյանը և Ռուդիկ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալներ։