Հս. Կորեան արձակել է ձայնի արագությունը 12 ան...

Հյուսիսային Կորեան արձակել է նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռ, արձակմանը հետևել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը` դեռահաս դստեր հետ, հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Նշվում է, որ արձակումը բարեհաջող է անցել: Այն ճշգրիտ խոցել է ջրային թիրախը՝ անցնելով 1500 կմ:

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հրթիռը զարգացրել է ձայնի արագությունից 12 անգամ մեծ արագություն: Կիմ Չեն Ընի խոսքով՝ այն կարող է շրջանցել ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ։

Կիմ Չեն Ընի խոսքով՝ հրթիռը նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի հակառակորդներին զսպելու համար: