Հրվ․ Օսիայի նախագահը շնորհավորել է Շահրամանյա...

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Գագլոեւը նշել է, որ կայացած քվեարկության արդյունքները «վկայում են Շահրամանյանի թեկնածության ժողովրդական լայն աջակցության մասին»։

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) համար բարդ ժամանակաշրջանում ձեր հայրենասիրությունը, պետական գործունեության փորձով բազմապատկված բարձր հեղինակությունն ու ժողովրդական վստահությունը, նպատակասլացությունն ու սեփական առաքելության հանդեպ հավատը կոչված են բերելու արդյունք, նպաստելու հրատապ խնդիրների լուծմանը եւ արդարացնելու ազգի սպասելիքները»,-ասվում է ուղերձում։

Ալան Գագլոեւը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնորդին եւ Ղարաբաղի ողջ ժողովրդին մաղթել է քաջառողջություն, բարություն եւ խաղաղ երկինք։