Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնին կոչ է արել «բացել դարպասները» աշխարհի առաջ, վայր դնել զենքերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
«Եկեք վայր դնենք մեր զենքերը Ուկրաինայում: Թող կամք լինի բանակցելու, երկխոսության, հանդիպման դարպասները բացելու՝ արդար աշխարհին հասնելու համար։ Եկեք վայր դնենք մեր զենքերը Մերձավոր Արևելքում: Մտքերս ուղղում եմ Իսրայելի և Պաղեստինի քրիստոնեական համայնքներին, հատկապես Գազայում, որտեղ մարդասիրական վիճակը ծանր է: Դադարեցրեք կրակը, ազատեք պատանդներին, օգնեք սովից և պատերազմից տառապող բնակչությանը»,- ասել է Պոնտիֆիկոսը Սուրբ Ծննդյան ուղերձում Urbi et Orbi («Քաղաք և խաղաղություն»)՝ նշելով նաև Սիրիան, Լիբանանը և Լիբիան:
Նախօրեին նա Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Սուրբ դռները Քրիստոնեության հոբելյանական տարվա նախօրեին, որը նշվելու է ողջ 2025 թվականին։ «Դարպասը բաց է։ Եկեք վերամիավորվենք Տիրոջ հետ: Քանդենք մեզ բաժանող ցանկացած պատ, հաղթահարենք ատելությունն ու վրեժխնդրության ոգին։ Քրիստոս խաղաղության դուռն է», - հայտարարել է Հռոմի պապը։
Նա հիշեցրեց նաև աշխարհի այլ մասերում, հիմնականում Աֆրիկայում, տառապանքները՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Բուրկինա Ֆասո, Մալի, Նիգեր, Մոզամբիկ: «Թող մանուկ Հիսուսը ոգեշնչի Ամերիկա մայրցամաքի քաղաքական ուժերին հասնելու սոցիալական արդարության և ճշմարտության, հատկապես Հաիթիում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Նիկարագուայում», - հավելել է պոնտիֆիկոսը:
«Հոբելյանական տարին հնարավորություն է քանդելու պատերը՝ և՛ գաղափարականները, որոնք հաճախ որոշում են քաղաքականությունը, և՛ ֆիզիկականը, որոնք բաժանում են, ինչպես Կիպրոս կղզում»,- շարունակեց պոնտիֆիկոսը։ «Դարպասից անցնել նշանակում է քայլ առաջ գնալ, հրաժարվել վեճերից և կռիվներից: [2025 թվականին] ես կոչ եմ անում յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ժողովրդի և յուրաքանչյուր երկրի՝ քաջություն ձեռք բերել և անցնել հույս ներշնչող այս դարպասներով»,- ընդգծել է Պապը։