Հռոմի պապ Լեո XIV-ը հայկական արմատներ ունի. թ...
Թուրք պատմաբան Նուրհան Չեթինքայան հետազոտություն է անցկացրել և պարզել, որ կաթոլիկ աշխարհի նոր հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Լեո XIV-ը ծագումով հայ է, ծնունդով Կայսերիից է և նրա ազգականն է, գրում է cumhuriyet.com.tr-ը:
Չեթինքայան սոցցանցի իր էջում գրել է.
«Նրա նախնիները Կայսերիից մեկնել են ԱՄՆ, այնտեղ կրոնական կրթություն են ստացել, իսկ հետո մեկնել են Վատիկան։ Այսօր նա Հռոմի պապն է: Նա մեր ազգականն է մորս կողմից: Թող դա բարիք բերի մեր աշխարհին»:
Չեթինքայան նշել է, որ ինքը Թուրքիայի հայազգի քաղաքացի է։ «Ես մոտ 5 տարի ուսումնասիրում եմ Օսմանյան և հայկական պատմությունը։ Փորձում եմ գտնել իմ արմատները: 1900-1915 թվականներին տեղի է ունեցել տեղահանությունների գործընթաց, և շատ հայեր հեռացել են այդ հողից կամ անհետացել: Մայրական կողմից ես Կայսերիից (Էվերեկ) եմ, իսկ հայրական կողմից՝ Սիվասից (Գեմերեկ): Այսպիսով, մայրական կողմից տատիկիս եղբայրը՝ Սեթրակ Պարսեղյանը, այդ տարիներին՝ 1915 թվականին, Կայսերիի (Էվերեկ) Դևելի շրջանից գաղթել է Արգենտինա։
Ավելի ուշ իմացա, որ նրա որդին՝ ներկայիս Պապն է՝ Ֆարուք Պարսեղյանը, և ըստ ստացված տեղեկությունների՝ նա քահանա է: Մենք իմացանք, որ նա պատկանում է կաթոլիկ դավանանքին և զգալի հաջողությունների է հասել Վատիկանում: Իհարկե, մենք չենք կարող դա հաստատել, դեռ չենք հանդիպել: Ես պնդում եմ, որ նա ծագումով Կայսերիից է։ Երբ նայում ես տոհմածառին, տեսնում ես, որ Սեթրակի որդու թոռը նա է (Հռոմի Պապ Լեո 14-րդ)»,- գրել է Չեթինքայան: