Հռոմի կենտրոնում փլուզվել է պատմական աշտարակի...

Հռոմի կենտրոնում՝ Կայսերական ֆորումում, փլուզվել է Կոնտիի աշտարակի մի մասը: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը: 

Նշվում է, որ փլուզման պահին կատարվում էին ճարտարապետական հուշարձանի վերականգնման աշխատանքներ: Առաջին փլուզմանը հաջորդել է երկրորդը: Տուժել է 4 աշխատող, որոնցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Եվս մեկ աշխատող դեռ փլատակներում է: Ըստ բժշկական աղբյուրների՝ նա գիտակից վիճակում է: Եվս երկու տուժած բուժօգնություն է ստացել տեղում: 

Ըստ գործակալության՝ երկրորդ փլուզման պահին աշտարակի մոտ էին գտնվում հրշեջները, որոնք փորձում էին փլատակներից հանել աշխատողին: Հրշեջները չեն տուժել: 

Որոնողափրկարարական գործողությունները դեռ շարունակվում են: