Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020թ․ սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ս․թ․ հունվարի 5-ի թիվ 01/11.1/23-2026 գրությունը, հունվարի 23-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով։
Մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հայտերն ընդունվում են 2026թ․ փետրվարի 23-ից մինչև մարտի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ը: Հայտերը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 52-94-06 հեռախոսահամարով կամ գրել «licensing@tvradio.am» էլ. փոստի հասցեով:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով։



