Նոյեմբերի 3-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 1-ին թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկն մոտակա անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։06-ին, մարվել՝ 23։00-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։