Հրդեհ Հայաստանի ազգային ագրարային համալսարանո...

Այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8, թիվ 3 թիվ 1, թիվ 11  հրշեջ-փրկարարական ջոկատներից  1-ական մարտական հաշվարկ: Հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ:

Մինչ հրշեջների ժամանումը,  գյուղինստիտուտի աշխատակիցները սեփական ուժերով կանխել են կրակի տարածումը ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել են ագրարային համալսարանի սերվերային սենյակի համակարգիչները և այլ իրեր: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: