Հրդեհ է բռնկվել «Պլազա» բիզնես կենտրոնում. ժա...

Երեւանում այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 24/15 շենքի երկրորդ հարկի պատուհանից ծուխ է նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պլազա» բիզնես կենտրոնի սերվերային սենյակում, եւ այրվել են սերվերային պահարանի մալուխները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։