Հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի եւ Ադրբեջանի սա...

Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, ժամը 17։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: