«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը մի քանի օր է՝ քննարկվում է տարբեր շրջանակներում։ Ըստ լրատվամիջոցի, նա ասել է․ «Կան որոշ մարդիկ, որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե՝ հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը․․․ իհարկե, մենք ուշի-ուշով հետեւում ենք, պարտավոր ենք, բայց չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետեւ չափազանց կարեւորում ենք պահը, իրավիճակը»։
Մենք Բաբայանին հարցրինք՝ ի՞նչ վրիպում է եղել, եւ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր՝ որոշ ուժեր փորձում են Արցախը խաղի մեջ մտցնել։ Բաբայանն ասաց՝ հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել, այլ ոչ թե կարդալ ծաղկաքաղը․ «Այդ տեքստում ներկայացված էր իմ ներկայացրած գաղափարների մի մասը, դրա համար էլ նման ռեզոնանս է ստացվել։ Իսկ որոշ ուժերի մասով․․․ Խոսքը չի վերաբերում նորմալ ուժերին, ես, օրինակ, անընդունելի եմ համարում, երբ պղծում են Արցախի դրոշը՝ ով ուզում է լինի, անընդունելի եմ համարում, որ որոշ մարդիկ ասում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, կամ որ մեկը մատ է թափ տալիս Արցախի վրա»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



