«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դիմադրության շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումներ եղան։ Մի շարք քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժանմունքներում, ոմանք՝ հիվանդանոցում։ Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ եւ հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ, եւ այդ հարցի պատասխանը լսել չհաջողվեց։
Որքանով հասկացանք՝ ակտիվ էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, որոնք հետեւում էին, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում իրենց նախկին նախարարի՝ Աղվան Վարդանյանի նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



