Hraparak.am-ը գրում է, որ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։ Կարելի է ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ մեզ ասացին, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկա»-ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։
«Հրապարակ»֊ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փոխանցել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը. «Լուրը ճիշտ է, բայց այս պահին լրացուցիչ տեղեկատվություն տալու իրավունք չունեմ»։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



