«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ այսօրվա հանդիպմանն ընդառաջ, վերջին օրերին Արցախի քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական խորհրդակցություններ են գնում, քննարկում են առաջիկա զարգացումները եւ իրենց անելիքները։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Փաշինյանին ստիպում է օր առաջ ստորագրել իր ներկայացրած հինգ կետի տրամաբանությամբ կազմված խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է Արցախի վերջնական կապիտուլյացիա, Արցախը դնել Ադրբեջանի կազմում։
«Եթե Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից եւ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի կազմում, մեզ այլ ելք չի մնա, քան մտնենք ՌԴ կազմի մեջ, ուստի կնախաձեռնենք ստորագրահավաք»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ռուսական կողմից Արցախի իշխանություններն այդ գործընթացի վերաբերյալ «դաբրոն» արդեն ստացել են։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



