«Հրապարակ». Քաղաքապետարանի աշխատողները պատուհ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմությունն անսպասելիորեն հայտնվեց Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ գրեթե մեկ ժամ փակեց շենքի ելումուտը։ Քաղաքապետարանի աշխատողները պատուհաններից հետեւում էին ակցիային։

Ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին․ հավանաբար, իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմությունը կարող է գրոհել պետական շենքերի վրա։ Բայց քայլերթի մասնակիցները մեկ ժամից ազատեցին տարածքը եւ երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում