«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ ի սկզբանե նախատեսված չի եղել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված է եղել Պուտինի՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ հանդիպումների մասին, իսկ Հայաստանն այդ շարքում չի եղել: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ կայացել է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպում։ Ռուսական կողմը հայտարարեց, որ Փաշինյանն է հանդիպում խնդրել։
Ի դեպ, իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել եւ կառավարական առանձնատանն անընդմեջ մարդ է ընդունել՝ ուժային կառույցների ղեկավարներին, իր թիմակիցներին։ Իսկ երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



