«Հրապարակ» թերթը գրում է․ «Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։
Պարզվեց՝ պատգամավորը տեղյակ չէր որոշման մասին, անակնկալի եկավ այդ լուրից, ասաց՝ կխոսի Տոնոյանի փաստաբանի հետ, պնդեց, որ իրենք միջնորդել են ընդամենը փոխել կալանքը, Տոնոյանը չի փախչելու, թող տնից գնա դատարան, երբ ապացուցվի մեղքը, թող դատեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



