«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ 10 հազար դոլար կաշառք տալու դեպք է բացահայտել․
Վ․ Գեւորգյանը, պարզելով, որ թղթապանակում կաշառք հանդիսացող գումար է, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ԱԱԾ-ին, ապա ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գեւորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տրված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»։
Մեր տեղեկություններով, խոսքը Սամսոն Զատիկյանի մասին է, որը նախկինում զբաղեցրել է Ջրային կոմիտեի Մալաթիայի բաժնի պետի, իսկ 2018-2019 թթ․՝ կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նա գիշերային այցեր ու խուզարկություններ է անում համալսարանի աշխատակիցների աշխատասենյակներում, նրա անունը շրջանառվեց նաեւ ռեկտոր Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալի պատմության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



