«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները:
Երեկ մեր լրագրողը ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է Գորիսում անպատժելիության մասին, սակայն պատգամավորն ասել է, որ տեղյակ է միջադեպից, եւ հաստատել է, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, ու առաջիկայում մեղավորները կպատժվեն: Ի դեպ, Գորիսում կարծում են, որ այս խմբի հովանավորներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է: Եվ խումբն աշխատում է Գորիսի ընտրված իշխանությունների` քաղաքապետ-փոխքաղաքապետերի դեմ, հենց կենտրոնական իշխանությունների հրահանգով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



