«Հրապարակ»․ Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղ...

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում բարերար Սամվել Կարապետյանի դեմ է, ավելի ճիշտ՝ կռիվ նրա անվան հետ: Բանն այն է,որ Ընտրկան օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ արգելեն կուսակցություններին, դաշինքներին օգտագործել անձնանուններ. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:


Հիշեցնենք, որ Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս դաշինք կազմեց երկու ուժի հետ եւ մտադիր են ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինքով: Իսկզբանե էլ իշխանականները կռիվ էին տալիս Կարապետյանի լուսանկարների հետ, որտեղ փակցվում էին դրանք՝ տուգանում էին, հիմա էլ նրանց կռիվը Կարապետյանի անվան հետ է, հավանաբար հասկանում են, որ իրենց քարոզչությունը արդյունք չի տալիս, մարդիկ անձամբ Կարապետյանի հետ մեծ հույսեր են կապում, ուստի նման փոփոխություն են ընտրությունից հինգ պակաս ձեռնարկում։