«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։
Ոմանք հեգնել են՝ եթե թողնում են, որ մի 50 տարի «սառչի», էլ արցախցի մնացած չի լինի, որ կարգավիճակի համար պայքարի։ Ընդդիմությունն ԱԽ նիստից հեռացել է զայրացած` համարելով, որ հերթական անգամ իրենց խաբում են, որ հակահայկական ծրագիրն իրականացնեն: Ի դեպ, ԱԽ նիստը հրավիրվել է ՀՀ կառավարության վերջին նիստի օրը՝ ժամերի տարբերությամբ, իսկ այդ նիստում, հիշեցնենք, Փաշինյանը, մոռանալով իր բոլոր նախկին հայտարարությունները, հայտարարում էր, թե` եթե հանձնող լիներ, Արցախը 44-օրյա պատերազմի ընթացքում կհանձներ, «Արցախը իր չէ, որ հանձնենք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



