«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը եւ ստացավ 5 մանդատ:
Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերից իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել է եւ պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ վերցրել` 4 ամսից ավելի կալանավորված պահելով, նախօրեին էլ կալանքը 2 ամսով երկարացրել են։
ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչեւ հունիսի 20-ը, եւ հատուկ օրենք ընդունեցին, որով կարող են ընտրովի պաշտոնում համայնքապետի ԺՊ նշանակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



