«Հրապարակ» թերթը գրում է. «Հատկապես վերջին օրերին ԱԱԾ-ն խոշորացույցի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչներին։ Մենք գրել էինք, որ մեր լրատվամիջոցի լինքով գաղտնալսման ծրագրեր են ուղարկում ընդդիմադիր գործիչներին, խոսքը իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի մասին է, որով իշխանությունը փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։
Վերջին օրերին շատերն են հայտնվել լարած թակարդում։ ԱԱԾ մեր աղբյուրներն ասում են, որ ներկայումս ավելի քան 80 ընդդիմադիր գործչի հեռախոսներում ներբեռնել են այդ ծրագիրը, այսինքն՝ իշխանությունը տասնյակ հազար դոլարներ է ծախսել ընդդիմադիրներին գաղտնալսելու համար։
Այդ ծրագրի ներբեռնումը մեկ հեռախոսի մեջ արժե 10-12 հազար դոլար, որը վճարում են իսրայելական ընկերությանը։ Բացի դա, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն այս օրերին աշխատում է գերբեռնված գրաֆիկով՝ օրական 4-5 անգամ Նիկոլ Փաշինյանին զեկուցում են իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: