Հրանտ Բագրատյանի (ՀՀ նախկին վարչապետ-խմբ.) հայտարարության հետ կապված դիմել ենք դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա հավելեց, որ խոսքը սահմանների հետ կապված հայտարարության մասին է, որը բացասական է ազդում ներդրողների վրա: Նրա խոսքով՝ մարզի տարածքների իբր հանձնման հարցի շուրջ խոսակցությունների պատճառով որոշ ներդրողներ դադար են վերցրել, ժամանակ խնդրել, որպեսզի հասկանան հետագա քայլերը:
«Մասնավորապես, դա վերաբերում է 4 մլն դոլարի չափով կենդանաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը: Երկրորդ խոշոր ծրագիրը կապված է թռչնաբուծության ոլորտի հետ»,-նշեց Չոբանյանը: Նրա խոսքով՝ դրա համապատասխանատվություն պետք է կրի ոչ միայն իշխանությունը, այն նաեւ նրանք, ովքեր հանրային կարծիք են ձեւավորում:



