Հրաչյա Սարգսյանը կձերբակալվի՞․ սպասում են Փաշ...

Այսօր՝ մարտի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Հիշեցնենք, որ այս պաշտոնյաները հանդիսանում էին Երևանի  նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թիմակիցները և քաղաքապետարանից հեռացել են օրերս, նրա հրաժարականից հետո։

Հիշեցնենք նաև, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո մենք տեղեկացրել էինք, որ մեր տեղեկություններով  ազատումը կապված է կոռուպցիոն գործի հետ, որով այս պահին քննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով գործը առընչվում է չինական «Ժոնգ տոնգ» ավտոբուսների գնմանը։

Մեր աղբյուրների պնդմամբ չի բացառվում, որ առաջիկայում ձերբակալվի նաև Հրաչյա Սարգսյանը։ Այս մասով Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմանը։