Հրաչը լավ աներձագ է, թող լինի պատգամավոր, Վահ...

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մակունցը լավ անգլերեն գիտի: Թող լինի մեր դեսպանը ԱՄՆ-ում: 
Սանիկը Տավուշի բարբառին լավ է տիրապետում: Թող լինի Տավուշի մարզպետ: 
Հրաչը լավ աներձագ է: Թող լինի պատգամավոր: 
Վահանը լավ առաքիչ է: Թող լինի էկոնոմիկայի նախարար: 
Կարենը Նիկոլի նկարից դրական ազդակներ է ստանում: 
Թող լինի արդարադատության նախարար: 
Ինչ-որ մեկը խորը քծնում է: Չի կարելի նրան անպաշտոն թողնել: 
Այօրվա Հայաստանի ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։