«Հովիկ Աբրահամյանի տունը ձեր ճաշակո՞վ է». ԱԺ–...

Դուք, վստահ եմ, դեռ շատ կլսեք մարդկանց, որոնք սովորաբար սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով դահլիճում ներկա աշակերտներին:

«Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, որոնք քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին: Դուք շատ կլսեք մարդկանց, որոնք փաստաբաններն են իրենց այն շեֆերի, որոնք ծակ գրպաններով եկել են Երեւան, բայց  հիմա դոլարային միլորնատերեր ու միլիարդատերեր են:

Պարոն Արծվիկ Մինասյան, խնդրում եմ նկարագրեք, դուք նախարար եք եղել, ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ է»,-ասաց նա: