Լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ասաց, որ հույս ունի դատարանն արդար որոշում կկայացնի:
Լևոն Քոչարյանը ասաց.«Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է»:
Հարցին, թե որո՞նք են այն փաստերը, որոնց հիմա վրա Քոչարյանները և փաստաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անձնական վրեժխնդրություն է, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Ուզես-չուզես պետք է կալանքը տաս»,–ասաց Լևոն Քոչարյանը՝ մեջբերելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը։
ՀՀ երկրորդ նախագահի որդին ասաց՝ ակնկալում են, որ մինչ մինչ օրս կիրառվող ապօրինի խափանման միջոցը կվերացվի։



