Հոնդուրասի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտա...

Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոյին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող ջունգլիներում: Այս մասին հայտնում է Հոնդուրասի  El Heraldo պարբերականը։

Ուղղաթիռն ուղևորվում էր Սան Պեդրո Սուլայից դեպի մայրաքաղաք Տեգուսիգալպա, երբ հարկադրված վայրէջք է կատարել Կորտեսի Սանտա Կրուս դե Յոջոա լեռնային շրջանում: Ուղղաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։

«Մենք Սան Պեդրոյից եկանք Տեգուսիգալպա, և այն փակ էր, մենք չկարողացանք ո՛չ առաջ գնալ, ո՛չ վերադառնալ, այնպես որ ստիպված էինք արտակարգ վայրէջք կատարել, բայց մենք լավ ենք», - ուղղաթիռից իջնելուց հետո լրատվամիջոցների հետ կարճատև զրույցում նշել է Հոնդուրասի նախագահը:

Ըստ Հոնդուրասի արտաքին գործերի նախարար Էդուարդո Էնրիկե Ռեյնա Գարսիայի՝  վայրէջքի պատճառը եղանակային վատ տեսանելիությունն է եղել։