Սիրիայի զինված ընդդիմության ռազմական գործողությունների վարչությունը, որը անցած շաբաթվա վերջին վերահսկողություն է հաստատել Դամասկոսում եւ այլ քաղաքներում, երկուշաբթի երեկոյան հայտարարել է Կարգավորման կենտրոնի ստեղծման մասին Բաշար Ասադի ռեժիմի անդամների համար։ Այս մասին տեղեկացրել է SANA տեղեկատվական գործակալությունը։
Վարչությունը Ասադի ռեժիմի բոլոր անդամներին կարգադրել է մինչեւ դեկտեմբերի 14-ը դիմել Հոմսի կենտրոն՝ անհրաժեշտ ձեւակերպումների եւ ժամանակավոր վկայականներ ստանալու համար։