Դատախազի տարեկան զեկույցի ընթացքում պարբերաբար ասել եմ և իմ ասածը ըստ էության, նաև ունեցել է հետևանք, մի մոռացեք, որ վերաբացվեց Արծրուն Մարգարյանի սպանության գործը, Խոռխոռունու սպանության գործը, նախկինում համապատասխան մարմիններն անտեսում էին դրանց բացահայտումը, որովհետև այնտեղ շահագրգիռ մարդիկ կային, որոնց ձեռք չէր տալիս այդ բացահայտումները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ես գտնում եմ, որ նաև հոկտեմբերի 27-ի գործը ունի հնարավորություն լիարժեք բացահայտման։ Այդ հնարավորությունը մենք պետք է իրացնենք, որովհետև վկաներ կան, որոնց վկայությունները շատ կօգնեն այդ բացահայտմանը։ Օրինակ, Ալիկ Հարությունյան։ Նախկինում այդ հետքերը փորձել են շեղել։ Նույն հոկտեմբերի 27-ի գործով, ու՞ր է Ուզունյանը, դատաքննությամբ չկա Ուզունյանը։ Ուզում եմ ասեմ, առանց քաղաքական իշխանության աջակցության նման գործերը հնարավոր չի այսպես շարժել իրենց ուզած կեղծ ուղղություններով։ Այդ առումով, ես կարծում եմ, որ նաև իմ հանրային ելույթներում ես հաջողել եմ՝ պատկան մարմիններին անընդհատ հիշեցնեմ, որ այդ գործերի չբացահայտումը դա բերում է անվստահության նույն մեր մարմինների նկատմամբ, իսկ անվստահությունը ամենամեծ վնասը կարող է հասցնի մեր երկրի անվտանգությանը»,–ասաց նա։



