Հնդկաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները Շ...

Հնդկաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները՝ Չինաստանում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամակցությունը խոչընդոտելու վերաբերյալ, գրում է News18-ը։ 

Նյու Դելին բացատրել է, որ անդամակցության վերաբերյալ որոշումը չի կարող կայացվել ժամանակային սահմանափակումների պատճառով։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը դիմել են ՇՀԿ անդամակցության համար։

«Ժամանակային սահմանափակումների պատճառով անդամ պետությունները չեն կարողացել որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ։ Հարցը դեռևս քննարկման փուլում է», - ասել է նա։