Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի ա...

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը. նման պնդմամբ է հանդես եկել The New Indian Express-ը։

Հոդվածում նշվում է, որ պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ( Defense Research and Development Organization) մշակած և Bharat Electronics Limited (BEL) ընկերության արտադրած «Աքաշ»-ը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել  կործանիչներ, հրթիռներ (թևավոր, «երկիր-օդ» դասի), անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։ 

«Աքաշ» ԶՀՀ-ի յուրաքանչյուր մարտկոց համալրված է Rajendra 3D պասիվ էլեկտրոնային սկանավորվող ռադարով և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրը երեք հրթիռով, որոնք բոլորը փոխկապակցված են: