Հնդկաստանում փղի հարձակման հետևանքով տուժել է...

Առնվազն 17 մարդ է վիրավորվել Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում փառատոնի ժամանակ փղի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փառատոնին, որին ներկա են եղել տեղի հազարավոր բնակիչներ, մասնակցել է ոսկե ափսեներով զարդարված հինգ փիղ:

Հանկարծ փղերից մեկը սկսել է հարվածել ամբոխին։ Փիղը կնճիթով բռնել է մի մարդու ոտքից, օդում ճոճել ու մի կողմ նետել նրան։ Տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Ամբոխի մեջ խուճապ է սկսվել։ Վնասվածքների մեծ մասը մարդիկ ստացել են խուճապի հետևանքով առաջացած հրմշտոցից:

Փղին հանգստացնելու համար պահանջվել է մոտ երկու ժամ։